211652_close_icon
views-count9166 դիտում article-date 18:55 20-12-2022

Ավտովթար՝ Սյունիքի մարզում. իրանցի վարորդը HOVO բեռնատարով կոտրել է բետոնե և փայտե էլեկտրասյուներն ու բախվել 10 հազար վոլտ էլեկտրաէներգիայի համար նախատեսված սյանը, վիրավորն արգելափակվել է ավտոմեքենայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 60-ամյա Մահամադ Մութաբիլին իր վարած HOVO մակնիշի բեռնատարով Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 18 կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե և փայտե էլեկտարսյուներին, կոտրել դրանք և առաջ ընթանալով՝ բախվել 10 հազար վոլտ էլեկտրականության համար նախատեսված սյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ արգելափակվել է ավտոմեքենայի խցիկում։ Նրան այնտեղից դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 55 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր քաղաքացիների օգնությամբ վարորդին դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային, ով տեղափոխվել է «Գորիս» ԲԿ։

Նրան, մինչ հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ն Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը` օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր