81778 դիտում
20:05 20-12-2022
Մահվան ելքով վրաերթ՝ Վայոց Ձորի մարզում. 56-ամյա վարորդը Toyota Land Cruiser-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, վերջինս տեղում մահացել է, ժամանել են Վայոց Ձորի մարզի և Եղեգնաձորի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 18։45-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 56-ամյա Արտավազդ Կարապետյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 114.5 կմ հատվածում վրաերթի է ենթարկել 50-60 տարեկան տղամարդ հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, փորձել է օգնություն ցուցաբերել հետիոտնին, սակայն ժամանած «Եղեգնաձոր» ԲԿ-ի բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը։
Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Եղեգնաձորի թիվ 59 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։
Վրաերթի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հենրի Կոստանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը`
հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։ Վերջինիս դեմքը վրաերթի հետևանքով դարձել է անճանաչելի։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+