211652_close_icon
views-count43495 դիտում article-date 23:43 20-12-2022

18-ամյա աղջկա կյանքը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը Դու ես, եկեք օգնենք նրան՝ ունենալ լիարժեք և անհոգ կյանք

Լուսանկարի աղջիկը Լյուդմիլան է, նա 18 տարեկան է, երկար տարիներ է տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ։ Իրականացվելու է գլխի վիրահատություն, որի համար անհրաժեշտ է 27000€։ Վիրահատությունը իրականացվելու է Բուլղարիայում։ Խնդրում ենք աջակցել Լյուդմիլային, որպեսզի նա ունենա լիարժեք և անհոգ կյանք։


Փոխանցումների համար`
Ameriabank
1570083487060200 AMD
1570083487060101 USD
1570083487060146 EUR
1570083487060158 RUB

Ստացող ` Syuzanna Vardanyan

Հարցերի համար կարող եք զանգահարել`
093467493


Այս 18-ամյա աղջիկը Լյուդմիլան է՝ Ալավերդու Արևածագ գյուղից։
Լյուդմիլան տառապում է էպիլեպսիա հիվանդանությամբ 11 ամսեկան հասակից, ունենում է հաճախակի նոպաներ` ամիսը 2-3 անգամ։

Հայաստանում բազմաթիվ հետազոտություններ է անցել, այդ թվում` ՄՌՏ,
և ՊԷՏ հետազոտություն Սանկտ-Պետերբուրգում։

Համադրելով կատարված բոլոր հետազոտությունները՝ բժիշկների կողմից որոշում է կայացվել կատարել Ստերեո-ԷԳԳ հետազոտություն՝ էպիլիպտոգեն օջախի հայտնաբերման և հեռացման համար։

Ստերեո-ԷԳԳ հետազոտությունը պլանավորված է կատարել Բուլղարիայի Սոֆիա քաղաքի Սուրբ Իվան Ռիլսկու համալսարանական հիվանդանոցում։ Վիրահատության համար անհրաժեշտ է 27000 Եվրո։

Լյուդմիլայի ընտանիքը բազմանդամ է, բնակվում են գյուղում, և նրանք ի վիճակի չեն բուժման համար վճարելու 27000 Եվրո։

Լյուդմիլայի հայրը Արցախյան ազատամարտի մասնակից է. պատերազմի ժամանակ վիրավորվել է գլխի հատվածում։

Հիմա Լյուդմիլան ունի բոլորիդ աջակցության կարիքը։ Ամենափոքր օգնությունն անգամ կարող է փրկել այս երիտասարդ աղջնակի կյանքը։ Խնդրում ենք անտարբեր չլինել, և օգնել Լյուդմիլային՝ հաղթելու այս ծանր հիվանդությունը։

Կանխավ շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ՝ Լյուդմիլայի բուժման համար ունեցած, անգամ ամենափոքրիկ աջակցության համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր