211652_close_icon
views-count1193 դիտում article-date 16:00 24-12-2022

Լյուքսեմբուրգի հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացրել ԵԽ-ի առջև՝ պահանջելով կոնկրետ գործողություններ Ադրբեջանի ագրեսիայի դեմ

Լյուքսեմբուրգի հայ համայնքը դեկտեմբերի 24-ին բողոքի ակցիա է անցկացրել Եվրախորհրդարանի շենքի առջև՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», բողոքի ակցիայի մասնակիցները իրենց բողոքն են ներկայացրել  Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին չարձագանքելու ու լռություն պահպանելու համար:

Լյուքսեմբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ Սուրբ Ծննդյան մոտենալուն զուգընթաց ճանապարհի փակումը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղում սուպերմարկետների դատարկմանը և հիվանդանոցներում վիրահատությունների հետաձգմանը:

«Այս շրջափակման վերջնական նպատակը էթնիկ զտումն է, եւ դրա հետ չի կարելի համակերպվել: Մենք միջազգային հանրությունից պահանջում ենք կոնկրետ գործողություններ ձեռնարկել ադրբեջանական ագրեսիայի դեմ»,- հայտարարել է Լյուքսեմբուրգի Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար, իրավաբան Ֆրանսի Դերդերյանը, որը բողոքի ակցիա էր կազմակերպել:

Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը միացել է ցուցարարների կոչերին՝ հայտարարելով, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը բոլոր հնարավոր երկկողմ, եռակողմ և բազմակողմ պարտավորությունների, միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է։

Նմանատիպ նյութեր