1348 դիտում
21:58 26-12-2022
30000 երեխա շրջափակման մեջ է. Թովմասյանը կարծում է՝ միջազգային հանրությունը պետք է կոշտ արձագանքի
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը հրապարակել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հրապարակած տվյալները և կից գրառում արել.
«Արցախն արտաքին աշխարհին և Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով շուրջ 350 հիվանդներ չեն կարողանում պատշաճ բուժօգնություն ստանալ Երևանում: 20 բուժառու գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում, որից 10-ը երեխաներ են:
120 000 բնակչություն, այդ թվում՝ 30 000 երեխա, շարունակում է մնալ լիակատար շրջափակման մեջ: 400 տոննա սննդամթերք ու դեղորայք չի թույլատրվում հասցնել Արցախ:
Սա մարդու իրավունքների կոպտագույն խախտում է Ադրբեջանի կողմից, որը պետք է արժանանա միջազգային հանրության կոշտ արձագանքին և կանխարգելիչ քայլերի իրականացմանը»:

Նմանատիպ նյութեր
2185 դիտում
17:52 21-07-2020
Միջազգային հանրությունը պետք է արձագանքի Ադրբեջանի ագրեսիային. Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Մարթա Ռոզիք
Այս բաժնից
772 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված