51129 դիտում
15:52 27-12-2022
Արաբկիրի ոստիկանների տարվա բացահայտումը․ բաժնի պետի որոշմամբ՝ իրականացվել է «Ինչպես սրբել դատախազի տունը ու այնտեղից տանել 700 հազար դոլարի ոսկյա ձուլակտրոներ» օպերացիան. ոստիկանները հայտնաբերել են տունը սրբողներին ու գողացված 12․5 կգ ոսկին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գոռ Մանուկյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալների հիման վրա մայրաքաղաքում իրականացրել են հատուկ օպերացիա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հատուկ օպերացիան կրել է «Ինչպես սրբել դատախազի տունը ու այնտեղից տանել 700 հազար դոլարի ոսկյա ձուլակտրոներ» անվանումը։
Գ․ Շամշյանի տեղեկությունննրով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորներից մեկը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ Լ․Մ-ի հոր՝ Վ․ Մ-ի, և եղբոր՝ Ա․ Մ-ի, մահվանից հետո, այս տարվա մարտի 22-ին, ժառանգության վկայագրով Լ․ Մ-ին փոխանցված Երևանի Արաբկիր վարչական շրջանի Օրբելի Եղբայրեր փողոցի շենքերից մեկի 2 բնակարաններում հոկտեմբեր ամսվա սկզբներին մաքրուհիները, ժողովրդի լեզվով ասած՝ տուն մաքրողները, տան մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ տներից գողացել են 12․5 կգ քաշով տարբեր տեսակի ոսկյա ձուլակտորներ։
Ստացված օպերատիվ տվյալները համադրելով ու կատարելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական գործողություններ, Արաբկիրի ոստիկանության պետ Ե․ Նիկոյանի գլխավորությամբ՝ սկսվում է մաքրուհիների ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու օպերացիան։
Տաք հետքերով պարզվում է, որ նրանցից մեկը Կոտայքի մարզի բնակիչ Ա.Թ-ն է, իսկ մյուսը Երևանի բնակիչ Ս. Ո-ն։
Եվ հաշված ժամերի ընթացքում Արաբկիրի ոստիկանները հայտնաբերում են մաքրուհիներին, ինչպես նաև գողոնը։ Եվ նրանց, գողոնով հանդերձ, տեղափոխում են ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղից էլ ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վ․ Մ-ն կենդանության օրոք սովետական տարիներին աշխատել է ՀԽՍՀ դատախազության համակարգում։ Իսկ գողացված ոսկյա ձուլակտորների արժեքը կազմում է մոտ 700 հազար դոլար։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+