211652_close_icon
views-count20574 դիտում article-date 20:27 28-12-2022

Արտակարգ դեպք՝ Զվարթնոց օդանավակայանում. ավիացիոն անվտանգության և տեղի ոստիկանության ծառայողները ՌԴ 21-ամյա քաղաքացու ուղեբեռում հայտնաբերել են մարտական ատրճանակ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 27-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի և նույն օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է մի քաղաքացի, ում մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում քրեական հետախուզության խմբում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան-Մախաչկալա չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռում զենք կա։

Տեղում պարզվել է, որ այդ անձը, ում ուղեբեռում հայտնաբերվել է «CTT» գրառմամբ ատրճանակ, ՌԴ քաղաքացի, 21-ամյա Մոհամեդ Մ-ն է։

Վերջինս «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերվել է ոստիկանության Զվարթնոցի գծային բաժին, ապա ներկայացվել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավականի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ։ 

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր