1197 դիտում
17:59 04-01-2023
ԱՄՆ-ը կշարունակի համագործակցել Հայաստանի և Ադրբեջանի հետ վերջնական կարգավորման հասնելու համար. Նեդ Փրայս
Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ անվտանգ, կայուն, դեմոկրատական, բարգավաճող եւ խաղաղ ապագային Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցում ասել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
«Մենք շարունակում ենք երկկողմ հիմքով փոխգործակցել գործընկեր-համախոհների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, եւ միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, որպեսզի նպաստենք ուղիղ երկխոսությանն Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ՝ չլուծված բոլոր հարցերի լուծումը գտնելու համար՝ կապված ղարաբաղյան հակամարտության կամ դրանից բխող հարցերի հետ։
Ինչպես գիտեք, եղել են մի քանի դեպքեր, երբ պետքարտուղարը հնարավորություն է ունեցել միասին հավաքել բոլոր գործընկերներին, Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերներին։ Մի անգամ մենք դա արել ենք այստեղ՝ Վաշինգտոնում, Բլեք Հաուսում, անցած տարվա վերջին։ Մի անգամ մենք դա արել ենք Նյու Յորքում, ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում, սեպտեմբերին։ Մենք կշարունակենք անել այն, ինչը, մեր գնահատմամբ, ամենալավ հեռանկարներն ունի Հարավային Կովկասում այդ անվտանգ, կայուն, դեմոկրատական, բարգավաճող եւ խաղաղ տարածաշրջանի տեսլականն առաջ մղելու համար։ Մենք, իհարկե, ցանկանում ենք, որպեսզի կողմերն իրենք առաջընթացի հասնեն։ Մենք չպետք է ասենք, թե ինչպիսին պետք է լինի այս հակամարտության համապարփակ լուծումը։ Դա ծանր աշխատանք է, որը պետք է անեն իրենք՝ կողմերը»,- նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր
948 դիտում
10:49 19-07-2022
ԱՄՆ-ն ակտիվ դեր է խաղում Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման հարցում. Նեդ Փրայս
1361 դիտում
11:37 25-10-2022
ԱՄՆ-ն շահագրգռված է Հարավային Կովկասի կայունությամբ. Նեդ Փրայս
994 դիտում
10:24 24-02-2023
Լաչինի միջանցքը առևտրային և մասնավոր անցման համար պետք է լինի բաց և ազատ. Նեդ Փրայս
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են