211652_close_icon
views-count1298 դիտում article-date 23:16 04-01-2023

Բրիտանացի մի խումբ գործիչներ միջազգային առաջնորդներին կոչ են արել անհապաղ զբաղվել Լաչինի միջանցքի հարցով. Արմենպրես

Միջազգային հանրությանը ցավալիորեն չի հաջողվել դադարեցնել Ադրբեջանի կողմից շարունակվող ահաբեկչական պատերազմը, որը 21-րդ դարում սանձազերծվել է հայկական պատմական հող հանդիսացող Լեռնային Ղարաբաղում (որը Ստալինի կողմից հանձնվել էր Ադրբեջանին) ապրող հայերի դեմ և իրականացվում է միջնադարյան ոճով պաշարման միջոցով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նման հայտարարություն են տարածել Միացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Լիվերպուլի լորդ Ալթոնը, Քենթերբերիի նախկին արքեպիսկոպոս լորդ Ռոուեն Ուիլյամսը, Քովենթրիի եպիսկոպոս Քրիստոֆեր Քոքսուորթը, «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ, դոկտոր Ջոն Էյբները և պատգամավոր Թիմ Լաութոնը:

Նամակի հեղինակները նշում են, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջին անհրաժեշտության պարագաների սուր դեֆիցիտ է առաջացել, և արդեն մահվան դեպքեր են տեղի ունեցել Հայաստանում բուժօգնությունից օգտվելու հնարավորությունից զրկված լինելու պատճառով:

«Համաձայն միջազգային իրավունքի՝ կա պատասխանատվություն կանխատեսել և կանխել ցեղասպանությունը, պաշտպանել տուժածներին և պատժել ագրեսորին: Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և այլ միջազգային կառույցների կողմից դատապարտմանը, Ադրբեջանի այս բռնությունների մասին ԶԼՄ-ների փաստացի լռությունը շարունակվում է, ինչն Ադրբեջանին հնարավորություն է տալիս անպատիժ կերպով զարգացնել իր ցեղասպանական քաղաքականությունը», - նշվում է նամակում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր