825 դիտում
15:27 06-01-2023
Արցախի ապագան այսօր նորից դարձել է հայի արժանապատվության քննություն, սթափվելու կարիք կա. Վրթանես եպիսկոպոս
«Միայն հացով չէ, որ կապրի մարդ, այլ Աստծո բերանից դուրս եկած ամեն խոսքով», - սովի փորձությանն ի պատասխան Հիսուսի այս խոսքերով է արցախցիներին դիմում Արցախի թեմի առաջնորդը: Ստեփանակերտի Մայր եկեղեցում Սուրբ ծննդյան պատարագի ժամանակ Վրթանես եպիսկոպոսը հորդորեց չտրտմել սննդի պակասից, բավարարվել եղածով: Գրում է «Ազատությունը»։
«Հիշեք, թե ինչպես Իսրայելի ժողովուրդն անապատում 40 տարի միատեսակ սնունդ էր օգտագործում»,- ասաց եպիսկոպոսը:
2023 տարի առաջ բեթղեհեմյան աստղը երեք իմաստունների ուղեկեց Հիսուսի մոտ, Սրբազանը վստահ է՝ հիմա էլ այդ աստղը ծագում է աշխարհից մերժված ու մոռացված Արցախի վրա։ Նա հիշեցրեց ու հուշեց, որ այդ իմաստուն մոգերը Պարսկաստանի Հնդկաստանի ու Արաբիայի թագավորներն էին. - «Միգուցե ավետարանական այդ գեղեցիկ դրվագը մեզ հուշում է, որ քրիստորնեական Արցախի և Հայաստանի փրկության ճանապարհը»:
Սուրբ Ծննդյան պատարագին Արցախի պետնախարարն էր մասնակցում, գործող ու նախկին նախագահները: Վրթանես սրբազանի խոսքով՝ Արցախի ապագան այսօր նորից դարձել է հայի արժանապատվության քննություն, սթափվելու կարիք կա, այնինչ անտարբերության ու թմրության մթնոլորտ է։ 26 օր շրջափակման ու հումանիտար ճգնաժամի մեջ գտնվող արցախցիների համար միայն մեկ լավ լուր կա. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ: Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի»:

Նմանատիպ նյութեր
816 դիտում
23:00 06-01-2023
Արցախի ապագան այսօր նորից դարձել է հայի արժանապատվության հերթական քննությունը. Արցախի թեմի առաջնորդ
1379 դիտում
16:48 18-03-2021
Արցախի ԱԺ նախագահը հանդիպել է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին
Այս բաժնից
709 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
730 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»