211652_close_icon
views-count815 դիտում article-date 22:46 06-01-2023

Հնդկաստանը կանանց գումարտակ է ստեղծել և այն տեղակայել Աբյեյի ժամանակավոր անվտանգության ուժերի կազմում

Հնդկաստանը ՄԱԿ-ի Աբյեյի ժամանակավոր անվտանգության ուժերի կազմում տեղակայել է առաջին կին խաղաղապահ գումարտակը:

«Սա վերջին տարիների ամենամեծ խաղաղապահ ստորաբաժանումն է, որն ամբողջությամբ կին է», – թվիթերում գրել է ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ​​ներկայացուցիչ Ռուչիրա Կամբոջը:

Նշենք, որ տարածքի սեփականությունը վիճարկվում է Սուդանի և Հարավային Սուդանի կողմից:

ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ​​ներկայացուցչությունը նույնպես հատուկ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այդ քայլը վկայում է «Հնդկաստանի մտադրության մասին՝ էապես ավելացնել հնդիկ կանանց թիվը խաղաղապահ զորամասերում»:

Գումարտակը բաղկացած է 2 սպաներից և 25 ցածր կոչումներից։

Նմանատիպ նյութեր