211652_close_icon
views-count35310 դիտում article-date 09:52 08-01-2023

«Սինարետա» ծաղկի սրահը` գլխավորությամբ սրահի հիմնադիր-տնօրեն Արիանա Հովսեփյանի, հանդես է եկել բարեգործական հերթական նախաձեռնությամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրեր առաջ, ծաղկի սրահը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր տարածել այն մասին, որ Արցախից տեղահանված կանայք կարող են մեկամսյա անվճար դասերի հաճախել «Սինարետա» ծաղկի սրահում:

Այսօր արդեն արցախցի կանայք հաճախում են դասընթացին:

Shamshyan.com-ի թղթակիցը եղել է ծաղկի սրահում, հանդիպել կանանց, զրուցել Արիանա Հովսեփյանի հետ: «Ինչպես հավանաբար գիտեք, ես հատուկ վերաբերմունք ունեմ արցախցիների նկատմամբ:

Այս իրավիճակում տեղս չէի գտնում, որ չեմ կարողանում օգտակար լինել շրջափակման մեջ մնացած մեր հայրենակիցներին:

Որոշեցի, որ կարող եմ գոնե այստեղ գտնվող, պատերազմի հետևանքով իրենց տուն-տեղ կորցրածներին ինչ-որ կերպ օգնել:

Կարևորելով հատկապես կանանց զբաղվածության խնդիրը` որոշեցի հենց այս ձևաչափով օգտակար լինել մեր սիրելի կանանց, որպեսզի նրանք հետագայում կարողանան սեփական աշխատանքով վաստակել իրենց ապրուստի միջոցը»,- ասաց Արիանա Հովսեփյանը:

Նա հավելեց, որ դասընթացի վերջում տրվելու է սերտիֆիկատ այն մասին, որ այս կանայք հաջողությամբ մասնակցել են դասընթացին, իսկ իրեն լավագույնս դրսևորած մասնակիցն աշխատանքի կանցնի հենց «Սինարետա» ծաղկի տանը:

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+

Նմանատիպ նյութեր