766 դիտում
09:26 11-01-2023
ԵԱՀԿ գործող նախագահն ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին․ նա կայցելի Հայաստան և Ադրբեջան
ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդանիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԵԱՀԿ գործող նախագահի՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ ունեցած հեռախոսազրույցների վերաբերյալ ԵԱՀԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել քաղաքացիական բնակչության առօրյա կյանքի վրա միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի ազդեցությամբ։ Օսմանին կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը և կառուցողական և արդյունավետ երկխոսություն սկսել։
Օսմանին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը և երկրների միջև վստահության ամրապնդման քայլերը՝ որպես ԵԱՀԿ-ի գործիքակազմի մաս, առանցքային տարրեր են առկա խնդիրները հաղթահարելու համար, որոնց «գետնի վրա» բախվում են մարդիկ։
Այս համատեքստում ԵԱՀԿ գործող նախագահը վերահաստատել է լարվածությունը թուլացնելու և կայուն խաղաղության հասնելու ջանքերում անձնապես ներգրավվելու պատրաստակամությունը։ Նա նաև հայտնել է, որ կայցելի Հայաստան և Ադրբեջան։

Նմանատիպ նյութեր
1730 դիտում
09:13 13-08-2021
Մենք ուշադրությամբ հետևում ենք Նավալնիի հետ կապված իրավիճակին․ ԱՄՆ պետքարտուղարություն․ «Ամերիկայի ձայն»
3165 դիտում
19:02 18-03-2022
Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևում է իրավիճակին Լեռնային Ղարաբաղում. Թագուհի Թովմասյան
1312 դիտում
12:23 24-06-2023
Ֆրանսիայի նախագահը ուշադրությամբ հետևում է Ռուսաստանում տիրող իրավիճակին
Այս բաժնից
1099 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
868 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են
1081 դիտում
21:40 19-12-2024
Ադրբեջանը պաշտոնապես միացել է «Իսլամական ութնյակ»-ին