211652_close_icon

Ալիևի հայտարարությունը պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր․ Մարուքյան

views-count1297 դիտում article-date 16:29 11-01-2023
Ալիևի երեկվա հայտարարությունը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ, պետական մակարդակով իրականացվող էթնիկ զտումների մաքուր խոստովանություն էր: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Նա ասաց, որ ճանապարհը բաց է նրանց համար, որոնք չեն ցանկանում Ադրբեջանի քաղաքացիություն։ Նրանք կարող են հեռանալ մեքենաներով կամ ռուս խաղաղապահների ավտոբուսներով»,- գրել է Մարուքյանը։

Նմանատիպ նյութեր