211652_close_icon
views-count1004 դիտում article-date 13:00 13-01-2023

Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ուկրաինայում պատերազմն անվանել է «հանցագործություն Աստծո և մարդկության դեմ»

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է, որ պատերազմները, ինչպիսին ընթանում է Ուկրաինայում, որտեղ անխտիր ոչնչացման են ենթարկվում քաղաքացիական բնակավայրերը, «հանցագործություն է Աստծո և մարդկության դեմ»:

Ֆրանցիսկոս 16-րդը խոսել է «Ուկրաինայի պատերազմի մասին, որն ուղեկցվում է մահերով և ավերածություններով, քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարձակումներով, ինչը դառնում է պատճառ ոչ միայն մահացությունների աճող թվի համար, այլ նաեւ կանգնեցնում է մարդկանց սովի և սառնամանիքի առջեւ»:

Կաթոլիկ եկեղեցու առաջնորդն իր խոսքում մեջբերել է Եկեղեցու կատեխիզիսը, որտեղ ասված է, որ «ռազմական ամեն մի գործողություն, որն առանց խտրականության ուղղված է ամբողջական քաղաքների կամ հսկայական տարածքների ոչնչացմանը, հանցագործություն է Աստծո և անձամբ մարդու դեմ, որը պետք է դատապարտվի առանց վարանելու»։

Հռոմի պապը կրկին կոչ է արել լիովին արգելել միջուկային զենքերը՝ հայտարարելով, որ նույնիսկ զսպման նպատակով նման զենքի կրումը «անբարոյական է»:

Նմանատիպ նյութեր