211652_close_icon
views-count1132 դիտում article-date 21:11 14-01-2023

Սյունիքը ողնաշար է, Սյունիքը ուղիղ է․ եթե անհրաժեշտ լինի, բոլորս մեր կյանքը կտանք, կպաշտպանենք մեր հայրենիքը․ Սյունիքի մարզպետ

«Սյունիքը ողնաշար է, Սյունիքը ուղիղ է, Սյունիքը պետք է լինի ամուր»,- լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Արցախն էլ էր մեր ողնաշարը, մտավախություն չունե՞ք, որ Արցախից հետո Սյունիքն էլ է տարածքային կորուստների առջև կանգնելու հարցին ի պատասխան, Ռոբերտ Ղուկասյանն ասաց․

«Եթե անհրաժեշտ լինի, բոլորս մեր կյանքը կտանք, կպաշտպանենք մեր հայրենիքը։ Սյունիքի բնակչությունն ամբողջությամբ պատրաստ է ամեն քառակուսի մետրի համար իր կյանքը տալ։ Հենց պաշտպանության նախարարությունը դրա անհրաժեշտությունը կտեսնի ու մեզ կասի նման հրաման, մենք բոլորս միասին պատրաստ ենք։ Պատրաստ ենք ցանկացած սցենարի, եթե, իհարկե, Պաշտպանության նախարարությունը կտա»,- ասաց նա։

 

Նմանատիպ նյութեր