211652_close_icon
views-count1053 դիտում article-date 13:42 17-01-2023

ՊԵԿ-ը բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր

Պետական եկամուտների կոմիտեն, շինարարության ոլորտի և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, 2022 թ․ 4-րդ եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: Տեղեկացնում է ՊԵԿ-ը։

Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն ծավալող հարկ վճարողների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 27 հարկ վճարողների մոտ արձանագրվել է  աշխատողի չձևակերպման 27 խախտման դեպք:

Իսկ հատուկ հսկողություն պահանջող խոշոր 76 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 30 խախտման դեպք և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 51 դեպք:

Պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային կարգապահության բարելավման ռազմավարության ու դրանից բխող միջոցառումների արդյունավետ և օպերատիվ իրականացման ապահովումը համակարգվում է Ռիսկերի խորհրդի կողմից:

Նմանատիպ նյութեր