54299 դիտում
15:33 18-01-2023
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով՝ Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում նշանակվել են Պարեկային ծառայության գումարտակների հրամանատարներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 17-ին, ՀՀ ներքին գործերի նախարար, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամաններով՝ Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում նշանակվել են ՀՀ ՆԳՆ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության գումարտակների հրամանատարներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ներքին գործերի նախարարի հրամանով՝ Մհեր Մելքոնյանը նշանակվել է Պարեկային ծառայության Արագածոտնի գումարտակի հրամանատար, ով սպասարկելու է Աշտարակ, Թալին, Ապարան, Արագած քաղաքաներն ու Արագածոտնի մարզի գյուղական համայնքները։
Մ․ Մելքոնյանը նախկինում աշխատել է Ոստիկանության Ապարանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում որպես օպեր լիազոր։
Վ․ Ղազարյանի մեկ այլ հրամանով՝ Ալբերտ Մարտիրոսյանը նշանակվել է Պարեկային ծառայության Գեղարքունիքի գումարտակի հրամանատար, ով սպասարկելու է Սևան, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Ճամբարակ քաղաքներն ու Գեղարքունիքի մարզում ընդգրկված գյուղական համայնքները։
Ա․ Մարտիրոսյանը նախկինում աշխատել է ոստիկանության Սևանի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատար։
ՆԳՆ նախարարի մեկ այլ հրամանով Արտյոմ Սահակյանը նշանակվել է Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի հրամանատար, ով սպասարկելու է Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Գառնի քաղաքներն և Կոտայքի մարզն ընդգրկող գյուղական համայնքները։
Ա․ Սահակյանը նախկինում աշխատել է ոստիկանության զորքերի N զորամասում։

Նմանատիպ նյութեր
62148 դիտում
15:37 28-11-2023
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամաններով՝ ոստիկանության ներքին գործերի բաժինների նոր պետեր են նշանակվել