Ադրբեջանի նախագահի հայտարարությունները էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն. Նիկոլ Փաշինյան. News.am
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն: News.am-ի խանցմամբ՝ այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր միջազգային շփումները ցույց են տալիս, որ միջազգային հանրության ընկալումը այս իրավիճակի նկատմամբ ավելանում է, մեծանում է: Այդ հայտարարությունները էսկալացիա ստեղծելու նպատակ ունեն ու նաև այդ հայտարարություններին մեր ճիշտ արձագանքն է, որ պետք է տարածաշրջանում կայունության որոշակի գործոն հանդիսանա», - նշեց նա:
Վարչապետի խոսքով՝ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա Հայաստանը պատրաստ է գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, իսկ Ադրբեջանի հայտարարությունները հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին. «Տարածաշրջանում իրավիճակը կայուն պահելու լավագույն տարբերակը բանակցային ու քաղաքական ճանապարհով լուծումների գնալն է: Ինչպես մենք ստանձնել ենք մեր պատրաստակամությունն ու պատասխանատվութունը, նույն կերպ պատրաստ ենք շարունակել», - ընդգծեց նա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում