211652_close_icon
views-count653 դիտում article-date 15:51 21-01-2023

Գարեգին Բ-ի տնօրինությամբ կկատարվի հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հունվարի 22-ին, հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ` ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար։

Այս մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն Ամենայն Հայոց Հայրապետի նախագահությամբ հոգեհանգստյան արարողությանը կմասնակցի Սուրբ Գայանե վանքում։ Ս. Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր