211652_close_icon
views-count870 դիտում article-date 23:03 23-01-2023

Թող ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, սա հաջորդ միտքն է, որին կընտելացնեն հասարակությանը. Արամ Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Թող ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, սա հաջորդ միտքն է, որին կընտելացնեն հասարակությանը, հայտնում է Tert.am-ը։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր, քաղաքական մեկնաբան Արամ Աբրահամյանը․

«Արցախը տանք, Հայաստանը պահենք բանաձևը սխալ է, քանի որ այդ դեպքում Հայաստանը չենք կարող պահել։ Իշխանությունն արդեն հասարակությանն  ընտելացրել է մտքին, որ 120 հազար հայ յոլա կգնան ադրբեջանցիների հետ, դա մարդակերություն է, հասարակությունն արդեն համակերպվել է։ Հաջորդ միտքը, որին կընտելացնեն հասարակությանը՝ թող ադրբեջանցիները վերադառնան Հայաստան, չէ որ նրանք մինչև 90-ականների սկիզբ ապրում էին այստեղ։ Նույն կերպ հասարակությանը կհամոզեն, որ պետք է 5 անկլավ հետ տանք։ Սա կնշանակի Հայաստանի Հանրապետության վերջը։ Հիմա մենք գնում ենք դեպի պետության կործանում»,- ասել է Աբրահամյանը։

Նրա կարծիքով, եթե զորանոցի հրդեհից ժամեր անց վարչապետը վարկած է հնչեցնում, ապա դա կարող է ուղղորդել հետաքննությանը և  հետաքննությունը պետք է  հետագա փաստերը հարմարեցնի այդ վարկածին։

Իրավապահները չեն կարող ասել, որ երկրի առաջին դեմքը սխալվել է։ Աբրահամյանը սխալ է համարել Փաշինյանի այն միտքը, որ մեր ողբերգությունների հիմքում մեր ԴՆԹ-ն է։ Իսկ իշխանությունը մարսում է ամեն ինչ, կարող է խնջույքներ և հրավառություններ անել, քանի որ հասարակությունը չի դատապարտում։ Իրավապաշտպան հասարակական կազմակերպություններն, ըստ Արամ Աբրահամյանի, լուռ են, քանի որ ակտիվ մասնակցություն են ունեցել 2018-ի իշխանափոխությանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կայքի տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր