211652_close_icon
views-count44974 դիտում article-date 11:53 25-01-2023

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ Mitsubishi Airtrek-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր վիճակում հայտնվել ձորակում․ կան վիրավորներ․ օպերատիվ են գործել Գյումրու հիվանդանոցի բժիշկներն ու Շիրակի մարզի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Mitsubishi Airtrek մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 103 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և, գլխիվար շրջվելով, հայտնվել ձորակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին օգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Գյումրու» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Շիրակի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղաս Խաչատրյանի և դասակի հրամանատար Հովհաննես Երանոսյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարում նույն դասակի կրտսեր պարեկներ Գրիգոր Կարապետյանն ու Արշակ Հարությունյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ 

Վթարի մասին Պարեկային ծառայության Շիրակի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայում եղել են 3 հոգի, սակայն հիվանդանոց են դիմել 2 հոգի։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվում ոստիկանության Արթիկի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր