211652_close_icon
views-count775 դիտում article-date 11:26 26-01-2023

ԵԽԽՎ-ն այսօր՝ հունվարի 26-ին, կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը այսօր՝ հունվարի 26-ին, քննարկում կանցկացնի Լաչինի միջանցքի շրջափակման մարդասիրական հետևանքների թեմայով:

Քննարկումը նախատեսված է տեղի ժամանակով ժամը 12:00-ին, Երևանի ժամանակով՝ 15:00-ին:

Հիշեցնենք՝ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Նմանատիպ նյութեր