211652_close_icon
views-count868 դիտում article-date 22:18 26-01-2023

Հայաստանը և Կատարը կարող են աշխարհը տնտեսապես կապել. ՀՀ ԱԺ նախագահի հարցազրույցը Կատարի լրատվական գործակալությանը. Արմենպրես

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Կատար այցի շրջանակում Հայաստանի գնահատանք է հայտնել տարածաշրջանում և աշխարհում անվտանգության և խաղաղության խթանման գործում Կատարի Պետության դերի համար, որն արտահայտվում է միջնորդական և վեճերը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու շարունակական ջանքերով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կատար կատարած այցի շրջանակներում Կատարի լրատվական գործակալության հետ զրույցում ՀՀ ԱԺ նախագահն ասել է, որ Կատարը կարևոր դեր է խաղում տարածաշրջանային և գլոբալ մակարդակում անվտանգությունը, խաղաղությունն ու կայունությունը խթանելու հարցում՝ միջնորդական և վեճերի կարգավորման ջանքերի միջոցով:  Ալեն Սիմոնյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել Կատարի  այս ջանքերին և գնահատանք է հայտնել այն բոլոր ջանքերի համար, որոնք կծառայեն տարածաշրջանում և աշխարհում խաղաղությանն ու կայունությանը։

Խոսելով Կատարի Պետության և Հայաստանի հարաբերություններից՝ Սիմոնյանը նշել է երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների արագ աճի ու զարգացման մասին` ընդգծելով  Հայաստանի ցանկությունը, մղումը՝ այդ հարաբերություններն ավելի լայն հորիզոններ մղելու և դրանք ամրապնդելու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ խորհրդարանական մակարդակում:

ԱԺ նախագահը այցի ընթացքում Կատարի պաշտոնյաների հետ քննարկել է մի շարք հարցեր, որոնք վերաբերում են խորհրդարանական համագործակցությանը: Սիմոնյանը Կատարում քննարկել է նաև տնտեսական հարաբերությունները խորացնելու և զարգացնելու հարցերը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր