211652_close_icon
views-count649 դիտում article-date 11:44 30-01-2023

ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանը 4 օրով գործուղվել է ԱՄԷ, մասնակցելու Շարժայի Ներդրումային ֆորումին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրությություն էստորագրել, որով ԱԺ պատգամավոր Մարիամ Պողոսյանը գործուղվում է Արաբական Միացյալ Էմիրություններ:

կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում  եմ.

1․ Շարժայի Ներդրումային ֆորումին մասնակցելու նպատակով 2023 թվականի փետրվարի 7-10-ը Շարժա (Արաբական Միացյալ Էմիրություններ) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Մարիամ Պողոսյանին:

2․ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

Նմանատիպ նյութեր