2768 դիտում
16:11 30-01-2023
Վանաձորի մի քանի թաղամասերում արդեն մի քանի օր ջրի խնդիր կա․ Արկադի Փելեշյանը հանդիպել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ Լոռի տեղամասի շահագործման պետի հետ
Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հանդիպել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ Լոռի տեղամասի շահագործման պետ Ալիկ Բաղդասարյանի հետ։ Վանաձորի մի քանի թաղամասերում արդեն մի քանի օր ջրի խնդիր կա։ Արկադի Փելեշյանը նախաձեռնել է հանդիպումը՝ համատեղ միջոցներով խնդրին շուտափույթ լուծում տալու ակնկալիքով։
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Ալիկ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ամեն ինչ անում են բնակչությանը ջրով ապահովելու համար։ Խնդիրը եղանակի հետ է կապված․ ջրամբարում ջուր չի հավաքվում, որովհետև ջրամբար մտնող աղբյուրների ակունքներն են սառել։ Տեխնիկայի միջոցով փորձում են ապահովել գոնե նվազագույն ջրամբարումը, եղածն էլ անմիջապես սպառողին են հասցնում։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կարևորել է ջրամատակարարման պատշաճ ապահովումը և առաջարկել է համայնքապետարանի միջոցներով օգնել աշխատանքներին։
Ընկերությունից խոստացան հնարավորինս արագ վերականգնել ջրամատակարարումը սովորական գրաֆիկով։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում