928 դիտում
09:43 31-01-2023
Ակտիվ աշխատանքներ է տանում Շարլ Ազնավուրի որդին․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին ավելի ու ավելի նկատելի են դառնում եվրոպական մի շարք երկրների ու կառույցների կամ նրանց ներկայացուցիչների թիրախային գնահատականներն ու հայտարարությունները Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Ավելի հաճախակի են դարձել արցախցիների շահերն ու իրավունքները պաշտպանող և Ադրբեջանի գործողությունները դատապարտող գնահատականները, ինչը նշանակում է, որ իրական տեղեկատվության փոխանցման և ընդհանրապես նշյալ երկրների ու կառույցների հետ տարվող աշխատանքների առումով զգալի առաջընթաց կա:
Այստեղ կարևոր գործոն են Ֆրանսիայի լայն աջակցությունը, պահվածքն ու դիրքորոշումը, իսկ Ֆրանսիայում, մեր ունեցած հավաստի տեղեկություններով, Բերձորի միջանցքի հետ կապված, ընդհանրապես Արցախի հարցերով թե՛ հումանիտար, թե՛ տեղեկատվական, թե՛ քաղաքական տեսանկյունից ամենաբարձր մակարդակով մեծ աշխատանքներ է կատարում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Ընդ որում, մեր աղբյուրների փոխանցմամբ, հրապարակային, այսպես ասած, «երևացող» աշխատանքը շատ փոքր մասն է կազմում ամբողջ գործունեության, որը օբյեկտիվ պատճառներով չի մանրամասնվում ու չի ներկայացվում: Ի դեպ, հայտնի է, որ Նիկոլա Ազնավուրն ու Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը մտերիմ ընկերներ են, ովքեր համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացնում Հայաստանում:
Ըստ էության, այս հանգամանքը հավել յալ հնարավորություն է ընձեռում, որ Վարդանյանը թե՛ Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարության, թե՛ եվրոպական այլ երկրների ու կառույցների ղեկավար կազմերի, թե՛ հանրային, քաղաքական տարբեր գործիչների հետ ուղիղ աշխատանքի փաստացի «դոստուպ» ունենա, և կարելի լինի ապահովել ճշմարտացի տեղեկության ամբողջական փոխանցում: Երևի թե պատահական չէ, որ գրեթե ամեն շաբաթ Վարդանյանը ֆրանսիական առաջատար լրատվամիջոցներին հարցազրույցներ է տալիս»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
13083 դիտում
22:22 02-06-2017
Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Շարլ Ազնավուրի հետ
52748 դիտում
13:52 06-02-2018
4 կանանց մասնակցությամբ ծեծկռտուք՝ Արտաշատ քաղաքի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի տան դիմաց
Այս բաժնից
1117 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1396 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2665 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ