211652_close_icon
views-count991 դիտում article-date 12:24 31-01-2023

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դուարտեին է ներկայացրել Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը

Հունվարի 30-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է կոնգրեսական Ջոն Դուարտեի հետ (Կալիֆորնիա, հանրապետական)։

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքները։

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց հեռանկարներին առնչվող հարցեր։

Նմանատիպ նյութեր