923 դիտում
10:37 01-02-2023
ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար ժամկետն ավարտվում է․ ՔՊ-ականները համաձայնության չեն եկել. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար օրենքով սահմանված ժամկետն այս շաբաթ լրանում է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մարդու իրավունքների պաշտպան առաջադրելու որոշում չունեն ո՛չ ընդդիմադիրները, ո՛չ էլ իշխանությունները:
Տեղեկացանք, որ իշխող խմբակցությունն էլ թեեւ հաճախակի քննարկումներ է անցկացնում ՄԻՊ թեկնածուների մասով, սակայն դեռ չունի ՄԻՊ թեկնածու, որը կլինի պրոֆեսիոնալ, հանրության կողմից վստահություն վայելող կերպար: Տեղեկացանք, որ երեկվա փակ քննարկմանը նույնպես անդրադարձ է եղել ՄԻՊ-ի հարցին, բայց թեկնածուի շուրջ համաձայնության չեն եկել իշխանական պատգամավորները:
Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
ՄԻՊ առաջադրելու իրավունք ունեն ԱԺ բոլոր խմբակցությունները, իսկ նրան ընտրելու համար խորհրդարանում անհրաժեշտ է 65 ձայն. ստացվում է՝ ՀՀ նոր ՄԻՊ ընտրելու համար բավարար կլինեն միայն ՔՊ-ի ձայները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1021 դիտում
09:25 29-04-2020
Ժամկետն ավարտվում է. պաշտոնյաները պետք է շտապեն. «Ժողովուրդ»
1462 դիտում
09:31 23-03-2023
Ընդդիմությունը դեռ քննարկում է ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցը․ «Ժողովուրդ»
1009 դիտում
14:41 31-03-2023
ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցը ԱԺ մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովը կքննարկվի ապրիլի 4-ին
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը