211652_close_icon
views-count1014 դիտում article-date 15:25 04-02-2023

Ֆրանսիան և Իտալիան պայմանավորվել են Ուկրաինային SAMP-T հեռահար ՀՕՊ մատակարարել

Ֆրանսիան և Իտալիան պայմանավորվել են Ուկրաինային մատակարարել SAMP-T զենիթահրթիռային համակարգեր, հայտնում է BFMTV-ն։ Մանրամասները հեռախոսով համաձայնեցվել են երկու երկրների պաշտպանության նախարարներ Սեբաստիան Լեկորնուն և Գվիդո Կրոզետոն։ Համակարգն Ուկրաինային կհանձնվի 2023 թվականի գարնանը։

Ֆրանսիական լրատվամիջոցները նշում են, որ սա եվրոպական հեռահար հակաօդային պաշտպանության համակարգի առաջին մատակարարումն է Ուկրաինային։

Նմանատիպ նյութեր