1489 դիտում
20:02 07-02-2023
Իտալիայում մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի միջազգային ծրագրերի շարքը՝ նվիրված հայ կինոյի 100-ամյակին և «Ոսկե ծիրան»-ի 20-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 27-ից մարտի 17-ը Իտալիայի հարավային Բարի, Մոնոպոլի և Պոլինյանո ա Մարե քաղաքներում անց է կացվում Sudestival 23-րդ կինոփառատոնը, որի շրջանակում մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի միջազգային ծրագրերի շարքը ՝ նվիրված Հայ կինոյի 100-ամյակին և «Ոսկե ծիրան»-ի 20-ամյակին:
Համագործակցության շրջանակներում առաջին կարևոր քայլն արվեց փետրվարի 3-ից 5-ը, փառատոնի շրջանակներում հայկական կինոյի 100-ամյա հոբելյանին նվիրված ծրագրի ներկայացմամբ:
Փառատոնի շրջանակներում ցուցադրվեցին հետևյալ ֆիլմերը՝ «Մեծ սպասելիքներ», ռեժ.` Սոնա Սիմոնյան, «Արտիստի երեք գերեզմանները», ռեժ.` Հարություն Խաչատրյան, «Կաֆկայի երազը», ռեժ.` Դավիթ Բաբայան, «Ավրորայի լուսաբացը», ռեժ. ` Իննա Սահակյան, «Ամերիկացի», ռեժ.` Մայքլ Գուրջյան, «Երբ ես տխուր եմ», ռեժ.` Լիլիթ Ալթունյան, «5 երազողները և ձին», ռեժ.` Արեն Մալաքյան և Վահագն Խաչատրյան։
Բոլոր ֆիլմերը ընտրվել են կազմակերպիչ փառատոնի կողմից և ստեղծվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:
Փառատոնի կազմակերպիչները հանդիսատեսին ներկայացրին ժամանակակից հայկական կինոյի նմուշները, Մոնոպոլիի քաղաքապետի հետ հանդիպման և ցուցադրությունների ժամանակ քննարկվեց Հայոց ցեղասպանության և Արցախի շրջափակման մասին միջազգային հարթակներում բարձրաձայնելու կարևորությունը:
Հայկական կինոյի ներկայացվածությունը փառատոնի շրջանակներում կկրի շարունակական բնույթ: 2019 թվականին «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ն և Sudestival-ը համարվում են քույր փառատոներ` ըստ կնքված հուշագրի:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
16:40 23-11-2020
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք է մատուցվում հայ կինոյի մեծերին
1936 դիտում
23:28 30-06-2022
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն է համաշխարհային կինոյի կենդանի դասական Կոստա-Գավրասը
1125 դիտում
16:17 17-06-2022
«Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում կցուցադրվեն շուրջ 100 ֆիլմեր
Այս բաժնից
1135 դիտում
19:23 28-12-2024
Բեյրութի օդանավակայանում ձերբակալել են Ասադի ազգականներին
1147 դիտում
18:53 28-12-2024
Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային»
1411 դիտում
17:29 28-12-2024
Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից ադրբեջանական կործանված ինքնաթիռի կապակցությամբ