211652_close_icon
views-count1150 դիտում article-date 21:20 07-02-2023

Դալար բնակավայրում գործարկվելու է նոր էլեկտրական շչակ

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչությունը տեղեկացնում է՝ փետրվարի 10-ին՝ ժամը 11։00-12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արտաշատ համայնքի Դալար բնակավայրում իրականացվելու է գործնական պարապմունք, որի ժամանակ գործարկվելու է նոր տեղադրված էլեկտրական շչակ:

Բնակիչներին խնդրում են չանհանգստանալ և խուճապի չմատնվել:

Նմանատիպ նյութեր