211652_close_icon
views-count1192 դիտում article-date 14:24 08-02-2023

Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գաղտնի քվեարկություն կանցկացվի Ազգային ժողովում

Ազգային ժողովում փետրվարի 8-ին տեղի կունենա գաղտնի քվեարկություն պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Քվեարկությունը կսկսվի ժամը 14:45-ին և կտևի մինչև 15: 30-ը:

Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը և ինքը՝ Օհանյանը, քննարկումներին չեն մասնակցել։

Նմանատիպ նյութեր