211652_close_icon
views-count964 դիտում article-date 19:18 08-02-2023

Պատգամավորները կողմ են քվեարկել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի երեք միջնորդություններին

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդել էր ՀՀ ԱԺ «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին: Տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ՀՀ ԱԺ 107 պատգամավորներից մասնակցել է  68-ը: Քվեատուփում առկա է եղել 68 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն հայտնաբերվել, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ կողմ՝ 68, դեմ՝ 0:

Գլխավոր դատախազի երկրորդ միջնորդության վերաբերյալ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 66 պատգամավոր, որոնք կողմ են քվեարկել: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 2 պատգամավոր չեն ունեցել պետական եւ ծառայողական գաղտնիքին առնչվելու թույլտվություն, հետեւաբար չեն մասնակցել քվեարկությանը:

Երրորդ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 68 պատգամավոր:  Սեյրան Մուշեղի Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդությանը  կողմ է քվեարկել 68 պատգամավոր:

Գաղտնի քվեարկությունները տեղի են ունեցել փետրվարի 8-ին:

Նմանատիպ նյութեր