211652_close_icon
views-count952 դիտում article-date 13:07 09-02-2023

Դուրս եկե՛ք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը․ Ալեն Սիմոնյանը արձագանքել է ընդդիմադիր պատգամավորներին

Խորհրդարանը փետրվարի 9-ի նիստում շարունակել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկումը:

Արտահերթ ելույթում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին, հարեւան երկրների հետ հարաբերություններին, արձագանքել ընդդիմադիր պատգամավորների ելույթներին:

Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընդդիմությանը հորդորել է դուրս գալ քաղաքական դաշտից՝ ճանապարհ բացելով նոր ընդդիմությանը: «Դուրս եկե՛ք քաղաքականությունից, դուք սպառել եք ձեր քաղաքական օրակարգը»,- ընդգծել է ԱԺ նախագահը:

Ալեն Սիմոնյանը ներկայացրել է նաեւ իր դիրքորոշումը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սարգիս Խանդանյանի թեկնածության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է Սարգիս Խանդանյանին:

Նմանատիպ նյութեր