211652_close_icon
views-count943 դիտում article-date 20:54 09-02-2023

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումը հյուրախաղերով հանդես կգա Մեծ Բրիտանիայում

Կառավարությունը գումար կհատկացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Մեծ Բրիտանիայում հյուրախաղերի կազմակերպմանն աջակցելու նպատակով:

Միջոցառումների ծրագրի շրջանակում նախատեսված է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգները Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 10 քաղաքում (Մանչեսթր, Քեմբրիջ, Էդինբուրգ, Բերնինգհեմ, Շեֆիլդ, Չելթենհեմ, Քրոյդոն, Փերթ, Գիլֆորդ, Լոնդոն): Համերգային 14-օրյա շրջագայության ընդհանուր գումարը կազմում է 98700,0 հազար դրամ, որից ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ակնկալվում է ստանալ 48340,6 հազար դրամը, որը կծածկի նվագախմբի երաժիշտների օրապահիկի ծախսերը:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար կհատկացվի՝ 2023 թվականին Երևանում կայանալիք ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնության պատշաճ ձևով կազմակերպելու և անցկացնելու համար:

Նմանատիպ նյութեր