211652_close_icon
views-count1090 դիտում article-date 14:31 10-02-2023

Լավրովը մարտի 16-ին կհանդիպի ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 16-ին Մոսկվայում կհանդիպի ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և Միութենական պետության գործադիր կառույցների  ղեկավարների հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է  ria.ru-ն։

«Սպասվում է, որ կքննարկվեն այդ միությունների գործունեության արդյունքները 2022 թվականին եւ մոտ ժամանակահատվածում համագործակցության հեռանկարային ուղղությունները»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ մասնակիցները մտքեր կփոխանակեն նաեւ միջազգային եւ տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր