211652_close_icon
views-count1480 դիտում article-date 19:36 10-02-2023

Հարկային և մաքսային ծառայողները կատարելագործում են ռուսաց լեզվի մասնագիտական հմտությունները, եռամսյա դասընթացին մասնակցում է 170 ծառայող. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեկնարկել են հարկային և մաքսային համակարգերի ծառայողների համար նախատեսված ռուսաց լեզի մասնագիտացված առկա և հեռավար ձևաչափով եռամսյա դասընթացները․ մասնակիցները 170-ն են։ Ծրագիրն իրականացվում է ՊԵԿ ուսումնական կենտրոնի և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան համատեղ նախաձեռնությամբ։ 

2023 թվականը հայտարարված է ռուսաց լեզվի` որպես ազգամիջյան շփման տարի ԱՊՀ մասնակից երկրներում։ Նմանատիպ դասընթացներ արդեն իրականացվել են Հայաստանի պետական մի շարք կառույցներում։ 

Ուսումնական ծրագիրը խթանում է ամենօրյա աշխատանքում օտար լեզվի վարժ կիրառումը։
Մասնագիտական տերմինաբանություն, բազային քերականություն և խորացված խոսակցական հմտություններ․ դասընթացի հիմնական ուղղվածություններն են։ Ուսումնական ծրագիրը դասավանդելու են փորձառու դասախոսները։

Փետրվարից՝ մայիս, դասընթացի ավարտին մասնակիցները կհանձնեն ամփոփիչ քննություն։ Լավագույնները կստանան համապատասխան հավաստագրեր։ 

Մանրամասները՝ տեսանյութում

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր