211652_close_icon
views-count5825 դիտում article-date 18:03 11-02-2023

Հայաստանն Արևմուտքին հետաքրքրում է այնքանով, որքանով կարող է վնասել Ռուսաստանին և մասսամբ Իրանին, ոչ ավել, ոչ պակաս․ Ազատ Ադամյան

Ազատ Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանն Արևմուտքին(ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Թուրքիա, Իսրայել) հետաքրքրում է այնքանով, որքանով կարող է վնասել Ռուսաստանին և մասսամբ Իրանին, ոչ ավել, ոչ պակաս, սա է այս պահին մեր կշիռը մեծ քաղաքականության մեջ:
Թողնենք էմոցիոնալ ցանկություները(որ մի հայը չէր ուզի Հայաստանը Կանադայի չափ լիներ, Հայոց բանակն էլ ՆԱՏՕ-ի բանակից ուժեղ) և տուրք տանք սթափ դատողությանը, ինչպե՞ս ենք առանց իրական դաշնակցի գոյատևելու հավերժ կռվի մեջ գտնվող Մեծ Մերձավոր Արևելքում:

«Ինքնիշխանության» անվան տակ տարիներ շարունակ Ռուսաստանի դեմ գործելը, ռուսական դիրքերը Հայաստանում թուլացնելը՝ ուղղակի նպաստել էր Արևմուտքի (Թուրքիա) դիրքերի ամրացմանը, որի վերջնանպատակը Հայաստանը թուրքական վիլայեթ սարքելն էր (պատճառը տգիտությունն էր, թե դիտավորությունը, մեծ հաշվով տարբերություն չկա, երկու դեպքում էլ գործ ունենք աններելի հանցանքի հետ):
Վիլայեթացման վերջին մեծ արարը «թավշյա հեղափոխությունն» էր, նրանից հետո մնացածը ժամանակի և տեխնիկական հարցեր էին:
Տեխնիկական մի հարց էր Մարգարայի կամուրջը, և կամուրջի մերձակայքի կահավորումը, որը գրեթե ավարտված է և այսօր արդեն երեսուն տարվա դադարից հետո առաջին անգամ շահագործվեց, թե ինչ նպատակով, այդ այդքան էլ էական չի:
Շահագործման նպատակի մասով բարոյական գնահատական էլ չենք կարող տալ, քանի որ ականատես էինք լինում դասական կոլոբորացիոնիզմի(թշնամու հետ դավաճանական համագործակցություն). Արցախը երկու ամիս է շրջափակման մեջ է, հումանիտար ճգնաժամը ժամ ժամի խորանում է, բայց իշխանական խունտան ոչ մի օգնություն չի ուղարկում հերիք չէ, մի հատ էլ ատելություն է գեներացնում շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ, իսկ փոխարենը հարյուր տոննա օգնություն է ուղարկում մեզ գրեթե հազար տարի ցեղասպանողներին: 
Վիլայեթացման վերջնական «կայացմանը» խանգարեց, Արցախից մնացած մի փոքր մասում ռուսական զորախմբի մուտքը, սրանով պայմանավորված վիժեցվեց հիմնական սցենարը և սկսվեց անկախատեսելի, բայց հույս ներշնչող նոր խաղը»:


 

Նմանատիպ նյութեր