211652_close_icon
views-count2764 դիտում article-date 23:18 11-02-2023

Անվտանգության տեսակետից, որ նայում ես երեկվա Hummer-ի միջադեպին, ուզում ես գլուխդ առնես ու փախնես Հայաստանից․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Անվտանգության տեսակետից, որ նայում ես երեկվա Hummer-ի միջադեպին, ուզում ես գլուխդ առնես ու փախնես Հայաստանից: Եթե 10-15 պարեկային ավտոմեքենա իր անձնակազմով (20-30 հոգի) չեն կարողանում (30րոպե) վնասազերծել մեկ երիտասարդ հայի, ապա մի պահ պատկերացրեք, թե ի՞նչ կկատարվի, եթե թուրք-ադրբեջանական հատուկ նշանակության դիվերսանտ լինի այդ նույն մեքենայի ղեկին, պատկերացրեցի՞ք։ Սա խայտառակություն է, որի հիմնական մեղավորները արդեն 4-5 տարի է ապահովում են Հայաստանի անվտանգությունն ու հանդիսանում են Արցախի անվտանգության երաշխավորը: Ունենք այն ինչ ունենք. ողբերգությունները սրանց օրոք անխուսափելի են...
Հայաստանը ժամանակին համարվում էր աշխարհի ամենաապահով ու ամենաանվտանգ երկրներից մեկը, իսկ հիմա կախված ենք մեկ բարակ թելից, Աստված էլ բեթարից ազատի...

Նմանատիպ նյութեր