211652_close_icon
views-count1024 դիտում article-date 22:51 12-02-2023

Նիկոս Խրիստոդուլիդիսը հաղթել է Կիպրոսի նախագահական ընտրություններում

Կիպրոսի արտաքին գործերի նախարարության նախկին ղեկավար Նիկոս Խրիստոդուլիդիսը հաղթել է Կիպրոսի նախագահական ընտրություններում:

Այս մասին են վկայում ձայների հաշվարկի արդյունքները, գրում է ՏԱՍՍ-ը:

Քվեաթերթիկների 99,5%-ը մշակելուց հետո Խրիստոդուլիդիսը ստացել է ձայների 51,9%-ի աջակցությունը, իսկ նրա մրցակից Անդրեաս Մավրոյանիսը` 48,1%-ը։ Վերջինս արդեն ընդունել է իր պարտությունը։

Նմանատիպ նյութեր