1048 դիտում
16:42 13-02-2023
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը Մոնակոյի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման փաստի վրա
Մոնակո կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը փետրվարի 9-ին հանդիպել է Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար Իզաբել Բերրո-Ամադեյի, ինչպես նաև Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդի աշխատակազմի ղեկավար Լորան Անսելմիի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
Հանդիպումների ընթացքում դեսպանը գոհունակություն է հայտնել վերջին տարիներին Հայաստանի ու Մոնակոյի միջև շփումների և բարեկամական հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով Մոնակոյի իշխանությունների կողմից Հայաստանին և հայկական մշակույթին ցուցաբերվող ուշադրության համար։
Դեսպանը զրուցակիցներին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի կողմից շուրջ երկու ամիս շարունակ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման փաստի և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա։

Նմանատիպ նյութեր
859 դիտում
15:50 29-07-2023
Դեսպանը Ռումինիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման մանրամասները
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են