211652_close_icon
views-count1651 դիտում article-date 21:59 13-02-2023

Միացյալ Նահանգները հինգերորդ սերնդի նորագույն կործանիչ է ցուցադրել

Միացյալ Նահանգները ներկայացրել է հինգերորդ սերնդի F-35A Lightning II կործանիչը Aero India Aerospace ցուցահանդեսում։ Այդ մասին հայտնում են հնդկական լրատվամիջոցները:

Ցուցահանդեսի կազմակերպիչների խոսքով՝ Aero India 2023-ին F-35A Lightning II-ը ներկայացվել է Ալյասկայի Eielson ռազմաօդային բազայից օդանավակայանի ստատիկ ցուցադրմամբ:

Ցուցադրվել են նաև F-A-18E և F-A-18F Super Hornet կործանիչները, իսկ F-16 Fighting Falcon տիպի կործանիչներն ամեն օր օդային ցուցադրություններ կանցկացնեն ցուցահանդեսի ընթացքում:

Նմանատիպ նյութեր