211652_close_icon
views-count2974 դիտում article-date 12:59 15-02-2023

Դատարանում հիմնավորեցինք, որ Գարիկ Գալեյանը թույլ չի տվել վարչական որևէ իրավախախտում, դատարանը պետք է մերժի ոստիկանության ներկայացրած հայցը․ փաստաբան․ Tert.am

Կարծում ենք, որ դատարանը պետք է մերժի ոստիկանության ներկայացրած հայցը հիմնավոր չլինելու համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ներսես Հարությունյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին ոստիկաններին պահանջին չենթարկվելու համար վարչական պատասխանատվության ենթարկելու հայցին։ Գրում է Tert.am-ը։

«Փաստ չկա, որ Գարիկ Գալեյանը թույլ է տվել վարչական իրավախախտում, հայցվորը չի էլ փորձել հիմնավորել։ Մենք հիմնավորեցինք, որ ոչ մի օրինական պահանջ չի եղել, այսինքն եթե չի եղել այդ պահանջը, ինչը պետք է կատարի անձը»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ 2022-ի նոյեմբերին Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ոստիկանության հայցն ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դեմ։ Ոստիկանությունը պահանջում է Գալեյանին ենթարկել պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը), որը պատժվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

Նմանատիպ նյութեր