211652_close_icon
views-count1360 դիտում article-date 13:38 15-02-2023

ՀԴՄ կանոնների խախտման համար հարկ վճարողները տուգանվել են 1 մլն դրամից ավելի գումարով․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2022 թվականին ավարտված մեկ հսկողական միջոցառման արդյունքում հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: Տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

2022 թվականին ավարտված մեկ հսկողական միջոցառման արդյունքում հսկիչ դրամարկղային մեքենաների կանոնների խախտման համար 84 դեպքով հարկ վճարողներին առաջադրվել է 1 մլն դրամից ավելի տուգանք։

Կոմիտեն հրապարակում է ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված և 1 մլն դրամից ավելի գումարով տուգանված հարկ վճարողների ցանկը (կցվում է)։

Նմանատիպ նյութեր