211652_close_icon
views-count1438 դիտում article-date 10:46 16-02-2023

Գորիսում հիմնանորոգված մանկապարտեզն իր դռները կբացի, Առուշ Առուշանյանը շրջայց է կատարել

Գորիսի համայնքապետարանը տեղեկացնում է․

2023-ի փետրվարի 20-ին հիմնանորոգված թիվ 5 ՆՈւՀ-ի բացման հանդիսավոր արարողությունն է․ համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ու խորհրդական Կարեն Ջավահիրյանն այցելել են ՆՈՒՀ, ծանոթացել շինաշխատանքների ավարտական արդյունքին Գորիսի թիվ 5 ՆՈւՀ-ի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են, համայնքապետ Առուշանյանն անձամբ է այցելել ու տեղեկացել աշխատանքներից, կարևորել դրանց որակը։

Հիշեցնենք, որ մանկապարտեզը շուրջ 5 տասնամյակ չէր նորոգվել․ շնորհիվ Գորիսի համայնքապետարանի ու ՅՈՒՆԻՍԵՖ Արգենտինայի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արգենտինայի գրասենյակի՝ շուրջ 5 ամսվա ընթացքում ավարտվել են վերանորոգման աշխատանքները։

Ի դեպ, նախատեսվում է ավելացնել նաև նոր խմբեր, ինչը հնարավորություն է տալիս, որ ավելի շատ երեխաներ նախադպրոցական կրթություն ստանան, ներկա պահին երեխաների թիվ 110 է։
Նախատեսվում է Ֆոքըս օն չիլդրեն նաու» (Focus on Children Now (FCN)) բարեգործական կազմակերպության հետ համագործակցությամբ էլ ՆՈՒՀ-ը գույքով համալրել։

Նմանատիպ նյութեր