211652_close_icon
views-count1300 դիտում article-date 15:38 17-02-2023

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է ուղարկվել անցյալ տարվա փետրվարին․ Զախարովա

Եթե ​​ինչ-որ մեկը եւ ձախողել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա Արևմուտքը, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է ուղարկվել դեռ անցյալ տարվա փետրվարին։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այդ ժամանակ ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները շինծու պատրվակով դադարեցրին ռուս գործընկերոջ հետ համագործակցությունը։ Հստակ բացատրություն այդ կապակցությամբ այդպես էլ չտրվեց։ Այդ հաշվի առնելով՝ մենք կենտրոնացանք եռակողմ ձեւաչափերի շրջանակում Երեւանին և Բաքվին օգնություն տրամադրելու վրա՝ հիմնվելով բարձր մակարդակով համապատասխան համաձայնությունների համալիրի վրա»,- ասել է Զախարովան։

Անդրադառնալով ԱՄՆ-ի միջնորդության թեմային՝  նա նշել է․  «չեք տեսնում, որ այն իրական քայլեր պարունակի և որևէ ավելացված արժեք ունենա»։

Նմանատիպ նյութեր