211652_close_icon
views-count1333 դիտում article-date 15:39 19-02-2023

Արարատ Միրզոյանը Կոսովոյի փոխվարչապետին ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ: Հայտնու է ԱԳՆ-ն։

Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայնության հարցերի։

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջնացքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հետևանքները։

Դոնիկա Գյորվալա-Շվարցն անդրադարձել է Արևմտյան Բալկաններում առկա իրավիճակին։

Նմանատիպ նյութեր