9985 դիտում
15:53 21-02-2023
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Չայնիի ոլորաններում բեռնատարները չեն կարողանում շարժվել․ Կոտայքի գումարտակի պարեկները բահերով հեռացնում են սառույցը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 21-ին, տեղացած առատ ձյան հետևանքով՝ Երևան-Սևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի՝ Չայնիի ոլորաններում մերկասառույցի պատճառով մի քանի բեռնատարներ չէին կարողանում շարժվեին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթևեկությունը դարձել էր դժվարանցանելի, ու ժամանել էին ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, ովքեր տեղում կարգավորում էին երթևեկությունը, մի քանի պարեկներ էլ բահերով ճանապարհը մաքրում էին մերկասառույցից։
Տեղում 2 տղամարդ ասում էին, որ իրենք ճանշինից են, ու գիշերվա ժամը 1-ից ակտիվ աշխատանքներ են կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու ուղղությամբ, սակայն կադրերն այլ բան էին վկայում։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 163+
163+