967 դիտում
19:09 21-02-2023
Երևանն ու Չինաստանի Ցինդաո քաղաքը կընդլայնեն գործակցության շրջանակը
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ընդունել է Չինաստանի Ցինդաո քաղաքի տեղական ինքնավարություն և բարեփոխումների հանձնաժողովի գլխավոր տնօրեն Սիե Խոն Ծինի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» և «Լույս» խմբակցությունների ղեկավարներ Միքայել Մանրիկյանը և Դավիթ Խաժակյանը:
Ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, առանձնակի կարևորելով գործընկեր քաղաքների միջև հաստատված կապերի ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն ընդգծել է, որ առարկայական ծրագրեր իրականացնելու մեծ հնարավորություն կա:
«Վստահ եմ, որ համատեղ ու հետևողական ջանքերի շնորհիվ մենք կկարողանանք փուլ առ փուլ կյանքի կոչել նախորդ տարվա հունիսին իմ գործընկեր պարոն Լյու Ծյան Ծյունի հետ առցանց ստորագրած հուշագրի բոլոր դրույթները: Երևանը, ինչպես աշխարհի բազմաթիվ մեծ քաղաքներ, ունի տարատեսակ մարտահրավերներ, և մենք առանձնակի ենք կարևորում փորձի փոխանակումն ու փոխշահավետ ծրագրերի իրագործումը քույր և գործընկեր քաղաքների հետ»,- նշել է Լևոն Հովհաննիսյանը:
Ցինդաոյի տեղական ինքնավարություն և բարեփոխումների հանձնաժողովի գլխավոր տնօրեն Սիե Խոն Ծինը, շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար, նշել է, որ իրենք ևս անչափ կարևորում են աշխարհի հնագույն քաղաքներից մեկի՝ Երևանի հետ գործնական ծրագրերի կյանքի կոչումն ու կապերի ամրապնդումը:
«Երկու քաղաքների միջև ստորագրված փաստաթուղթը համատեղ ծրագրեր իրականացնելու հրաշալի հնարավարություն է՝ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: Երևանն ունի հնագույն պատմություն ու հարուստ մշակույթ, Ցինդաոն էլ Չինաստանի զբոսաշրջային կենտրոններից մեկն է, և ես կարծում եմ, որ մեր երկու քաղաքների բնակիչները ևս փոխայցերով բարեկամանալու և միմյանց ավելի լավ ճանաչելու հրաշալի հնարավորություն ունեն»,- նշել է Սիե Խոն Ծինը:
Նախանշված ծրագրերը գործնական փուլ տեղափոխելու նպատակով Սիե Խոն Ծինը երևանյան պատվիրակությանը փոխադարձ այցով հրավիրել է Ցինդաո, հավելելով, որ այն հնարավորություն կտա գործընկերներին տեղում ծանոթանալու շուրջ 10 մլն բնակչություն ունեցող քաղաքի կառավարմանն ու մարտահրավերներին:

Նմանատիպ նյութեր
893 դիտում
11:13 29-09-2022
Երևանի քաղաքապետարանն ու Ասիական զարգացման բանկը կընդլայնեն գործակցության շրջանակը
1017 դիտում
15:54 28-06-2022
Երևանն ու Մարսելն ընդլայնում են 30-ամյա գործակցության շրջանակը. հանդիսավոր արարողություն` Բորելի այգում
4764 դիտում
22:08 30-08-2017
Չինաստանի Ցինդաո քաղաքի պատվիրակությունը մտադիր է տնտեսական կապեր հաստատել Հայաստանի հետ
Այս բաժնից
835 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
895 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին
898 դիտում
20:29 21-12-2024
Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ․ Արմեն Աշոտյան